Կարևոր է, որ հայերը շփվում են միմյանց հետ և այս պարագայում հաղթանակն ու արդյունքները հետին պլան են մղվում․Քուվեյթի պատվիրակության ղեկավար

Համահայկական ամառային 8-րդ խաղերին Քուվեյթի պատվիրակությունը մասնակցում է երրորդ անգամ։ Այս անգամ պատվիրակությունը Հայաստան ժամանել է 30 հոգանոց կազմով։ Քուվեյթի պատվիակության ղեկավարն ասում է՝ մասնակցություն ունեցել են շախմատ, ֆուտբոլ, վազք մարզաձևերում։

«Անչափ տպավորված ենք, արդյունքները լավ են, ուրախ ենք», -ասում է Կարլո Մարկաստյանը։ Նրա խոսքով, առավել կարևոր է, որ հայերը շփվում են միմյանց հետ և այս պարագայում հաղթանակն ու արդյունքները հետին պլան են մղվում։ Այս անգամ, ըստ Մարկաստյանի, Քուվեյթի պատվիրակության մեծ մասը Համահայկական խաղերին մասնակցելու համար Հայաստան ժամանել է առաջին անգամ։ Ասում է՝ դա գերազանց հնարավորություն էր, որ երեխաները տեսնեն հայրենիքը, շփվեն հայրենակիցների հետ։

«Ինձ համար դժվար չէ պատվիրակությունը ձևավորելը, քանի որ բոլորը մեծ հաճույքով են արձագանքում այս նախաձեռնությանը, նրանք ուրախ են ժամանել հայրենիք ու խաղալ հայրենակիցների հետ», -նշում է Կարլո Մարկաստյանը։ Շուրջ 4000 հայ է ապրում Քուվեյթում, կա հայկական դպրոց, եկեղեցի, մարզական միություններ։

Նա ասում է՝ երեխաները հաճախում են մարզական դպրոցներ, կա մարզական ակադեմիա որտեղ նրանք հաճախում են ու հմտանում տարբեր սպորտաձևերում, իսկ խաղերը լավ հնարավորություն են իրենց ներկայացնելու,ուժերը փորձելու։

 

q9
q10
q7
q1
q6
q5
q4
q2
q8
q11-2
q9 q10 q7 q1 q6 q5 q4 q2 q8 q11-2