Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Հանդիպման ընթացքում ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերին ընդառաջ կատարված նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ մանրամասներ: Քննարկվել են համահայկական սպորտային միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու վերաբերյալ հարցեր:

Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործունեությանը:
2023 թվականի 8-րդ ամառային համահայկական խաղերին կմասնակցեն ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ՝ աշխարհի 41 երկրների՝ 179 քաղաքներից: Սպորտային միջոցառման նախապատրաստական աշխատանքներում ներգրավված են ավելի քան 2000 կամավորներ՝ հիմնականում հայաստանյան բուհերի ուսանողներից:

Աղբյուրը www.president.am