Շատ ուրախ եմ, որ որոշվեց խաղերն անցկացնել Գյումրիում. Սիբիլ

Սիբիլ, պոլսահայ երգչուհի
Համահայկական խաղերի միջոցով ես ճանաչում ունեցա, և դրանք ինձ շատ օգնեցին։ Եթե հետ վերադառնամ 12 տարի առաջ ու հիմա, նույն հուզմունքը, նույն ապրումները, նույն ուրախությունն ունեմ, և նաև սեր եմ զգում, որը չի պակասում տարիների հետ, այլ ավելի է մեծանում։
Շատ բախտավոր եմ զգում, որ այս խաղերի մեկ մասինկն եմ։

Prev 1 of 1 Next
Prev 1 of 1 Next

Պետք է խոստովանեմ, որ Համահայկական խաղերից առաջ ծանոթներ չունեի Հայաստանի մեջ, և Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամները բոլորն իմ ծանոթներրը դարձան ու նրանց թիվը տարիների հետ մեծացավ։

Վստահ եմ, որ բեմի վրա 12 տարի առաջվա Սիբիլը պետք է լինի
Շատ ուրախ եմ, որ որոշվեց խաղերն անցկացնել Գյումրիում, հայրենիքի բոլոր քաղաքները հրաշալի են, ինչ խոսք, բայց Գյումրին յուրահատուկ քաղաք է, և ինձ շատ հարազատ, քանի որ ես որպես արևմտահայ շատ լավ եմ հասկանում գյումրեցիների բարբառը։