«Սպորտի միջոցով մենք կարողացել ենք հաղթահարել շատ դժվարություններ»

Էմմի, երգչուհի

Ես միշտ սիրով եմ վերադառնում Համահայկական խաղերի շրջանակներում կազմակերպված բոլոր միջոցառումներին, որովհետև իմ կարծիքով սա շատ կարևոր միջոցառում է։ Ինձ համար շատ կարևոր է, որ երեխաներս վերադառնան ու մասնակցեն նման միջոցառումների։ Այսպիսի հավաքույթներ կազմակերպելը, որտեղ ամբողջ աշխարհից տարբեր հայեր են միանում, միախմբվում, հսկայական աշխատանք է։ Ոուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, որ վերադառնում ու մանսակցում ենք նման կարևոր միջոցառումների։

Նման միջոցառում չկազմակերպելը մի քայլ հետ է, մեր երկիրը միշտ պետք է թնդա սոցիալական ցանցերում, իսկ ավելի լավ միջոցառում, քան սպորտը ի՞նչը կարող է լինել։

Սպորտի միջոցով մենք կարողացել ենք հաղթահարել շատ դժվարություններ և հենց այս միջոցառման շրջանակներում մաքսիմումը պետք է անենք, որպեսզի ևս մեկ անգամ թնդանք ամբողջ աշխարհով։