«Ուղղակի շշմելի էր ամեն ինչ»․ Շամիլ Տարպիշևը ներկա է գտնվել Համահայկական խաղերի բացմանը

Գյումրիում օգոստոսի 5-ին տեղի ունեցած Համահայկական ամառային 8-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հրավերով ներկա է գտնվել նաև Ռուսաստանի Դաշնության թենիսի ֆեդերացիայի նախագահ Միջազգային Օլիմպիական Կոմիտեի անդամ Շամիլ Տարպիշևը։

Թենիսի հեղինակավոր մասնագետն այնքան էր տպավորված Համահայկական խաղերի բացման արարողությունից, որ ասաց ՝ նման բովանդակային ու լուսային հրաշալի էֆեկտներով միջոցառում երբևէ չի դիտել։

«Ես իմ ամբողջ կյանքում 19 օլիմպիական խաղերի բացման արարողությունների եմ մասնակցել, և վստահ ասում եմ, որ Համահայկական խաղերի բացման արարողության նման միջոցառում որևէ տեղ չեմ տեսել։ Այս միջոցառումը գերազանցում էր իմ տեսած օլիմպիական միջոցառուներին։ Ուղղակի շշմելի էր ամեն ինչ», -ասում է Տարպիշևը։
Նրա խոսքով, ինքը տպավորված է հեռանում Գյումրիից։