Պարգևատրում օր 3-րդ

Համահայկական 8-րդ խաղերի շրջանակում տեղի է ունեցել եզրափակիչ խաղերի մասնակիցների պարգևատրման արարողությունը։ Մասնավորրապես, պարգևատրվել են կանանց և տղամարդկանց բասկետբոլի, տղամարդկանց ֆուտզալի և ֆուտբոլի, ինչպես նաև տղամարդկանց լողի ու լողափնյա վոլեյբոլի թիմերի ներկայացուցիչները։

Ընդհանուր առմամբ պարգևատրվել է 251 մասնակից։

Համառ պայքարի արդյունքում եզրափակիչ դուրս եկած մարզիկներին պարգևատրել են ՀԽՀԿ փոխնախագահներ՝ Ռոլանդ Շառոյանը (Երևան), Ստեփան Դերբերոսյանը (Լիբանան), ՀԽՀԿ գործկոմի անդամներ Գագիկ Աղաջանյանը (Վրաստան), Վրեժ Շարոյանը (Սիրիա), ՀԽՀԿ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Սամ Նաջարյանը (Ֆրանսիա), Մոսկվայում ՀԽՀԿ լիազոր ներկայացուցիչ Արսեն Նիկողոսյանը, ինչպես նաև Համահայկական ամառային 8-րդ խաղերի գլխավոր հովանավորներից «Team տելեկոմ Արմենիա»-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը։

Կանանց բասկետբոլ

  1. Բևերլի Հիլս (ԱՄՆ)
  2. Գլենդել  (ԱՄՆ)
  3. Շումեն  (Բուլղարիա)

Տղամարդկանց բասկետբոլ

  1. Գլենդել (ԱՄՆ)
  2. Բևերլի Հիլս (ԱՄՆ)
  3. Արթիկ (ՀՀ)

Տղամարդկանց ֆուտզալ

  1. Մոսկվա  (ՌԴ)
  2. Աբովյան (ՀՀ)
  3. Դոնի Ռոստով (ՌԴ)

Ֆուտբոլ

  1. Սոչի  (ՌԴ)
  2. Դոնի Նախիջեւան (ՌԴ)
  3. Բուենոս Այրես  (Արգենտինա)