Ջերմուկում անցկացվել է Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի կազմկոմիտեի նիստ

Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի կազմկոմիտեն հերթական նիստն անցկացրեց Ջերմուկում, որտեղ 2025 թվականի փետրվարին կանցկացվեն ձմեռային երկրորդ խաղերը: Խաղացանկում ընդգրկված է 6 մարզաձև: Կոմիտեն` վարչապետի աշխատակազմի ղեկավար, խաղերի կառավարական կազկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկեց խաղերի անցկացման, բացման և փակման արարողությունների և այլ կազմակերպչական հարցեր:
Նիստից հետո Ջերմուկի քաղաքապետի ուղեկցությամբ շրջայց կատարեցին քաղաքում, ծանոթացան ենթակառուցվածքներին ու քաղաքում ընթացող աշխատանքներին: Հաստատվեց խաղերի բացման պաշտոնական արարողության վայրը, քննարկվեցին նախապատրաստական մի շարք հարցեր: