Ֆուտբոլի քառորդ եզրափակչի արդյուքները

Համահայկական 8-րդ խաղերում ավարտվել են ֆուտբոլի առաջնության քառորդ եզրափակչի հանդիպումները։ Այսօր՝ օգոստոսի 16-ին, գրանցվել են հետևյալ արդյունքները․

Կրասնոդար – Դոնի Նախիջևան 0։4

Կրասնի Ղրիմ – Վաղարշապատ 4։1

Բուենոս Այրես – Հոլիվուդ 4։3

Սոչի – Արտաշատ 3։1

Կիսաեզրափակչում ձևավորվել են հետևյան զույգերը․

Դոնի Նախիջևան – Կրասնի Ղրիմ

Բուենոս Այրես – Սոչի

Կիսաեզրափակիչները նախատեսված են օգոստոսի 17-ին։ Դոնի Նախիջևան – Կրասնի Ղրիմ հանդիպումը կայանալու է Չարենցավանում։ Սկսվելու է ժամը 11։00-ին։ Բուենոս Այրես – Սոչի խաղն էլ տեղի կունենա Աշտարակում։ Սկիզբը ժամը 15։00-ին է։