[:en]Բասկետբոլի կանանց եզրափակչում ոսկե մեդալը ‹‹Գլենդելինն›› է[:]
[:en]Համահայկակական ամառային 7-րդ խաղերին մանակցում էին բասկետբոլի կանանց 19 թիմ: Այդ թիմերից եզրափակիչ փուլ կարողացան անցնել ‹‹Գլենդելը›› և ‹‹Թեհրանը››:
Այսօր կայացավ թիմերի եզրափակիչ խաղը, որտեղ համառ և դժվարին պայքարում հաղթող ճանաչվեց ‹‹Գլենդելը››՝ մրցակցից առաջ անցնելով 76-57 հաշվով, երկրորդ հորիզոնականում ‹‹Թեհրանն›› էր, իսկ երրորդում՝ ‹‹Սպահանը››:
Խաղից հետո ‹‹Գլենդելի›› բասկետբոլիստները խոսեցին տպավորությունների մասին։
‹‹Անչափ ուրախ և հպարտ ենք, որ մասնակցում ենք Համահայկական խաղերին, որ հաղթել ենք, էմոցիաներն այնքան շատ են, որ չենք կարողանում բառերով արտահայտել: Մեր մրցակիցներին նույնպես շնորհավորում ենք, քանի որ արժանի խաղ ցուցադրեցին››,- նշեցին նրանք:
Խաղի ավարտից հետո մարզիկներին պարգևատրեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Ալբերտ Բոյաջյանը:
‹‹Այս խաղերը միշտ առաջ են գնում, մեր մասնակիցների թիվը սկզբում 600 էր, իսկ հիմա հասնում է 6000-ի››,- ասաց Ալբերտ Բոյաջյանը:
Ըստ Բոյաջյանի՝ այս տարի Համահայկական խաղերի մասնակիցները ավելի պատրաստված էին և ավելի լավ էին հանդես գալիս:[:]