Ապրիլի 26-ին սկսվեց նախագահ Իշխան Զաքարյանի և Վրեժ Շարոյանի աշխատանքային այցը Եգիպտոս

Այցի ընթացքում կլինեն Կահիրե և Ալեքսանդրիա քաղաքներում՝ քննարկելու Համահայկական խաղերի հետ կապված բազմաթիվ հարցեր։

Այցի առաջին օրը կազմակերպվեց մեծ ընդունելություն, որին ներկա էին Եգիպտահայ համայնքի բոլոր ներկայացուցիչները՝ Ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները, Հայ եկեղեցու ներկայացուցիչները, Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները և համայնքը ներկայացնող բոլոր պատասխանատուները։

Ապրիլի 27-ին Կահիրեի առաջնորդարանում Իշխան Զաքարյանը, Վրեժ Շարոյանը և Բերջ Հալադջյանը հանդիպեցին թեմի առաջնորդ-սրբազան եպիսկոպոս Աշոտ Մնացականյանի հետ։ Թեման Համահայկական խաղերն էին և ապագա ծրագրերը։ Ի․ Զաքարյանը խորին շնորհակալություն հայտնեց սրբազանին նախորդ և մյուս տարիներին կազմակերպչական աշխատանքներին օժանդակելու և ֆինանսական աջակցության համար։
Խոսեցին առաջիկա խաղերի և Համահայկական խաղերի վիլիջ կառուցելու ծրագրերի մասին։
Աշոտ Մնացականյանը տեղեկացրեց, որ եգիպտահայ համայնքի բոլոր կառույցները, առանձին ներկայացուցիչները և բարերարները առանձին սիրով են արձագանքում խաղերի կազմակերպչական աշխատանքներին։ Այդպես լինելու է նաև ապագայում։

Ապրիլի 28-ին պատվիրակությանը հյուրընկալեց Կահիրեի համայնքի հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, գերապայծառ Տ․ Գրիգոր Օգոստինոս Գուսանը՝ հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչների հետ։
«Կահիրեի հայկական գաղութը իր բոլոր կառույցներով աջակցում է Համահայկական խաղերին։ Սա միակ միջոցն է երիտասարդությանը միմյանց հետ ծանոթացնելու և Մայր Հայրենիքին ամրացնելու ճանապարհին»-նշեց գերապայծառ տերը՝ ավելացնելով, որ Կահիրեի երկուս ու կես հազարանոց հայ կաթոլիկները միակամ են Համահայկական խաղերի կայացման ճանապարհին։

Օրվա երկրորդ կեսի Իշխան Զաքարյանին, գործկոմի անդամներ Վրեժ Շարոյանին ու Բերջ Հալադջյանին հյուրընկալեց Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը։
Իշխան Զաքարյանը նշեց դեսպանության կարևոր դերը Կահիրեի և Ալեքսանդրիայի հայկական գաղութների բոլոր ուժերին միավորելու և Համահայկական խաղերին պատկառելի թիմերով մասնակցելու համար։
Դեսպան Հրաչյա Փոլադյանն էլ կարևորեց կոմիտեի նախագահի այցը՝ նշելով, որ այն շատ մեծ ու ոգևորիչ ազդակ է գաղթօջախի կյանքում՝ հատկապես ապագա ծրագրերի իրականացման ճանապարհին։

Երեկոյան Կահիրեի հայ գաղթօջախի բոլոր կառույցները հավաքվեցին Հայ բարեգործական ընդհանուր միության Հ․Մ․Ը․Մ․ – Նուպար մարզադաշտում, ուր հավաքված հարյուրավոր եգիպտահայերին Բերջ Հալադջյանը ներկայացրեց խաղերի 25-ամյա պատմությունը։ Մեծ էկրանին ցուցադրվեցին 1999 թվայանի առաջին խաղերից մինչև 2023 թվականի 8-րդ խաղեր ընկած ժամանակահատվածի շատ հուզիչ պատկերներ։

Այնուհետև ելույթ ունեցավ կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և հարյուրավոր մասնակիցների բուռն ծափերի ներքո Համահայկական խաղերի 25-ամյակի մեդալով պարգևատրեց բարերար և կոմիտեի պատվավոր անդամ Վարդ Ալեքսանյանին՝ նշելով այն առանձնահատուկ դերը, որ նա ունեցել է խաղերի կայացման գործում։
Վարդ Ալեքսանյանին շնորհավորեցին դեսպան Հրաչյա Փոլադյանը, սրբազան Աշոտ Մնացականյանը, գերապայծառ Տ․ Գրիգոր Գուսանը։
Բերջ Հալադջյանը ևս պարգևատրվեց Համահայկական խաղերի մեդալով։

Ապրիլի 29-ին պատվիրակությունը ժամանեց Ալեքսանդրիա։ Իշխան Զաքարյանը Ալեքսանդրիայի մարզական, քաղաքական, հասարակական և հոգևոր ներկայացուցիչների հետ մանրամասն քննարկեց ապագա խաղերի կազմակերպման և համահայկական վիլիջ ստեղծելու գաղափարը։
Հանդիպման ընթացքում, լսելով ներկաների առաջարկները, Իշխան Զաքարյանը Զավեն Լէյլէկյանին նշանակեց Համահայկական խաղերի Ալեքսանդրիայի քաղաքային խորհրդի լիազոր ներկայացուցիչ՝ տալով կոնկրետ հանձնարարականներ։
Եգիպտահայ բարերար Վարդ Ալեքսանյանը չափազանց կարևորեց Համահայկական խաղերի վիլիջ ստեղծելու կոմիտեի նախաձեռնությունը և ուրախությամբ հանձն առավ ամեն կերպ նպաստելու և օժանդակելու դրա կառուցմանը։

Իշխան Զաքարյանն իր հերթին խորին շնորհակալություն հայտնեց եգիպտահայ համայնքի բոլոր ներկայացուցիչներին՝ իրենց նախանձելի կազմակերպվածության, կուռ միասնության և Համահայկական խաղերի զարգացմանը նպաստելու պատրաստակամության համար։
«Հայրենիքը լավը կամ վատը չի լինում։ Հայրենիքը լինում է միակը։ Սիրեք այն հողն ու ջուրը, որտեղ գտնվում եք, բայց հայացքներդ միշտ ուղղեք դեպի Մայր Հայրենիք՝ Հայաստանի Հանրապետություն» – ամփոփեց Հաահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։

 

Egiptos1
Egiptos6
Egiptos3
Egiptos4
Egiptos9
Egiptos11
Egiptos7
Egiptos2
Egiptos5
Egiptos10
Egiptos8
Egiptos12
Egiptos13
Egiptos14
Egiptos15
Egiptos1 Egiptos6 Egiptos3 Egiptos4 Egiptos9 Egiptos11 Egiptos7 Egiptos2 Egiptos5 Egiptos10 Egiptos8 Egiptos12 Egiptos13 Egiptos14 Egiptos15