[:en]Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն նախապատրաստվում է ձմեռային 2-րդ խաղերին[:]

[:en] Փետրվարի 7-ին տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հերթական ժողովը, որի ընթացքում քննարկվել են հաջորդ տարի՝ 2021 թվականի փետրվարին կայանալիք համահայկական ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպչական հարցերը: Ժողովի ընթացքում  նշանակվել են համապատասխան տարածաշրջանների (ըստ երկրների քաղաքների ) մասնագետ համակարգողները:

Ըստ այդմ՝

Հարավային և հյուսիսային Ամերիկաների և եվրոպական  երկրների  քաղաքային կոմիտեների հետ տարվող աշխատանքների համակարգող նշանակվել է՝Սևակ Կարապետյանը, ԱՊՀ երկրների հետ՝ Անահիտ Մխիթարյանը, Ասիական երկրները՝ Հայկանուշ Նիկոյանը, Մերձավոր Արևելքի երկրները՝ Եփրեմ Մկրտչյանը, Հայաստանը և Արցախը՝ Գևորգ Գալստյանը:

Աշխատանքների կատարման գործընթացի հսկողությունը վերապահվել է Համահայկական խաղերի կոմիտեի նախագահի խորհրդական՝ Դերենիկ Գաբրիելյանին:

07.02.2020[:]