Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն քննարկում է խաղերին ՌԴ-ից նոր քաղաքների մասնակցության հեռանկարները
Ռուսաստանի հայ համայնքը մշտապես մեծ ակտիվություն է ցուցաբերում համահայկական խաղերին թե՛ մասնակցության , թե՛ կազմակերպչական աշխատանքներին օժանդակելու առումով:
Այս տարի անցկացված Համահայկական ամառային 7-րդ խաղերին, նախորդ տարիների համեմատ, Ռուսաստանի Դաշնությունից մասնակցել է ռեկորդային թվով՝ շուրջ 14 քաղաք: Ներկայումս, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում հանդիպումների ընթացքում քննարկում է Համահայկական խաղերին նոր քաղաքների մասնակցության հեռանկարները:
Այս շրջանակում, օրերս տեղի է ունեցել ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակության այցը Ռուսաստանի Դաշնության Մեծ Նովգորոդ քաղաք:
Այցի արդյունքում ՝ հայազգի գործարար Հովհաննես Մխիթարյանը լիազորություն է ստացել համակարգելու կոմիտեի աշխատանքները Մեծ Նովգորոդ քաղաքում, այն հեռանկարով, որ շուրջ 22 հազար հայերով բնակեցված Ռուսաստանի հին մայրաքաղաքը համահայկական հաջորդ խաղերին կհամալրի համաշխարհային կոմիտեի մեծ ընտանիքը:
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
04.12.2019