Կայացել են կանանց ու տղամարդկանց վոլեյբոլի կիսաեզրափակիչ հանդիպումները
Համահայկական 8-րդ խաղերում տեղի են ունեցել կանանց ու տղամարդկանց վոլեյբոլի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները։ Այսօր՝ օգոստոսի 16-ին, գրանցվել են հետևյալ արդյունքները․
Կանանց վոլեյբոլ
Ստամբուլ – Գլենդել 3-2
Երևան – Գառնի 3-0
Տղամարդկանց վոլեյբոլ
Երևան – Մեծամոր 3-1
Վանաձոր – Եղեգնաձոր 3-0
Կանանց վոլեյբոլի 3-րդ տեղի համար հանդիպումը և եզրափակիչը կայանալու են օգոստոսի 17-ին Հայ–ռուսական համալսարանում։ 3-րդ տեղի համար հանդիպումը կմեկնարկի ժամը 10։00-ին, իսկ եզրափակիչը՝ 12։00-ին։
Տղամարդկանց վոլեյբոլի 3-րդ տեղի համար հանդիպումը, ինչպես նաև եզրափակիչը տեղի կունենան հաջորդ օրը՝ օգոստոսի 18-ին, «Գազպրոմ Արմենիա» համալիրում։ 3-րդ տեղի համար խաղը կսկսվի ժամը 12։00-ին, իսկ եզրափակիչը 14։00-ին։
Համահայկական 8-րդ խաղերում կանանց ու տղամարդկանց վոլեյբոլի առաջնությունները մեկնարկել էին օգոստոսի 7-ին։