Կամավորներն անհամբեր սպասում են պատվիրակությունների ժամանելուն

Համահայկական ամենամեծ միջոցառման ակտիվ կամավորները անհամբերությամբ սպասում են իրենց պատվիրակությունների Հայաստան ժամանելուն: Ստանում են վերջին ցուցումները, հստակեցնում յուրաքանչյուրն իրեն վստահված պատվիրակության կազմը, ժամանման օրն ու կեցության վայրը, թիմերի՝ խաղերին մասնակցության մանրամասները։

Նրանք ՀԽՀԿ աշխատակիցների հետ, հենց օդանավակայանում կդիմավորեն մեր պատվիրակություններին և խաղերի ողջ ընթացքում կուղեկցեն նրանց։

Համահայկական ամառային 8-րդ խաղերի մեկնարկին մնացել են հաշված օրեր: Գյումրին կդառնա աշխարհի հայերի սպորտային մայրաքաղաքը և իր գրկաբաց սրտում կհյուրընկալի բոլորին:
Խաղերին մասնակցելու համար հայտագրվել է մոտ 2000 կամավոր։