Շիրակի մարզպետարանում քննարկվել են Համահայկական խաղերի անցկացման կազմակերպչական հարցեր

Այսօր Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը,  Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ինչպես նաև Գյումրի համայնքի, ուժային կառույցների ղեկավարներ, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ։

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր:

Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներով` նշելով, որ ամեն ինչ պետք է արվի Համահայկական խաղերը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:
Շիրակի մարզպետը իր հերթին հավաստիացրել է, որ ջանք ու եռանդ չի խնայվում յուրաքանչյուր խնդրի լուծման համար։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել յուրաքանչյուր գերատեսչության անելիքներին, բոլոր ծառայությունների փոխկապակցված աշխատանքին, ընդգծվել է յուրաքանչյուր կառույցի կողմից նախանշված քայլերը սահմանված ժամանակացույցով իրականացնելու անհրաժեշտությունը: