Կայացել է Համահայկական խաղերի ֆուտբոլի ու ֆուտզալի ենթախմբային մրցումների վիճակահանությունը

Այսօր Գյումրիում անցկացվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի ֆուտբոլի ու ֆուտզալի ենթախմբային մրցումների վիճակահանությունները, որոնց ներկա են գտնվել Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը և այլ պատասխանատուներ։

Վիճակահանության արդյունքների հիման վրա ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկա օրերին կկազմի խաղացանկերը և կհայտարարի մրցավայրերը։