Գյումրու քաղաքային մարզադաշտում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում

Օգոստոսի 5-ին Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղի կունենա Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Մինչ այդ, իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ, որոնց ընթացքին հետևել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը,  Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու այլ պատասխանատուներ։
Խաղերի բացման արարողության պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն ու միջոցառման բեմադրիչ Արամայիս Հայրապետյանը ներկայացրել են արարողության բեմականացմանն ու ուղիղ եթեր գնացող ծրագրին առնչվող մանրամասներ։
Այնուհետև պատասխանատուները հետևել են մարզադաշտին հարակից փողոցի ասֆալտապատման աշխատանքներին։
Իրականացվել են երթևեկելի մասի 2380 քառակուսի մետր երկշերտ ասֆալտապատման, 40 քառակուսի մետր իջատեղերի և 244 քառակուսի մետր մայթերի կառուցման աշխատանքեր։