Ժամանել են Համահայկական խաղերի առաջին հյուրերը

Հայաստան են ժամանել Համահայկական ամառային 8-րդ խաղերի առաջին հյուրերը՝ Իրանի «Արարատ» կազմակերպության «Արարատ» պարի խումբը: «Արարատ» պարի խմբը համահայկական խաղերին մասնակցում է ՀԽՀԿ նախագահ Ի․ Զաքարյանի հրավերով։
Իրանի «Արարատ»-ից բացի, խաղերի բացման հանդիսավոր արարողությանը սփյուռքի պարային խմբերից կմասնակցեն նաև Սոչիի «Արարատը», Ստամբուլի «Մարալը», Վրաստանի «Ախլցխան» և Իրանի «Զարթոնքը»։
Համահայկական խաղերը հայրենիքում միավորում են ոչ միայն սպորտային խմբերին, այլև՝ մշակութային գործիչներին։
Այս պարային խմբերի գեղեցիկ ելույթները հնարավոր է դիտել Գյումրիում օգոստոսի 5-ին կայանալիք Համահայկական խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ: